ԵԶԲ-ի վարկային միջոցներով կարդիականացվի ՀՀ ոռոգման համակարգը
ОбществоՀայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիր:
Համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 12-ի նիստի օրակարգում:
Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 40 մլն դոլարի ներդրումային վարկ: Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ տարածքում արդիականացնել ոռոգման համակարգերը և զարգացնել ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը, և այլն:
Վարկը կտրամադրվի 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին կլինի արտոնյալ, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով: