Նիկիտա Սիմոնյանին հնարավոր է շնորհվի Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում
ОбществоՌուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ, «Արարատ-73-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը կարող է դառնալ Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի:
Այդ մասին հայտնում է Armavir.ru-ն: Սիմոնյանը ծնվել է 1926 թվականին Արմավիրում:
Աղբյուրի համաձայն`քաղաքային հասարակական խորհուրդը քննարկել է «Տորպեդո Արմավիր» ֆուտբոլային ակումբի` Նիկիտա Սիմոնյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու միջնորդագիրը: Խորհրդի անդամները որոշում են կայացրել դիմել Արմավիրի քաղաքային դումային` առաջարկելով քննարկել այդ միջնորդագիրը:
Վերջնական որոշումը պետք է կայացնեն Արմավիրի քաղաքային դումայի պատգամավորները: