3 ամենահեշտ և արագ պատրաստվող դիմակները չոր մաշկի համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Մաշկի խնամքը շատ ժամանակ է պահանջում», մտածում եք դուք։ Նման բան չկա։ Այն զբաղեցնում է ընդամենը մի քանի րոպե, օրինակ, եթե փորձեք պատրաստել դիմակներ չոր մաշկի համար։
1. Վերցրեք 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ, 1 թեյի գդալ մեղր։ Խառնեք և վրան քամեք մեկ կտոր կիտրոն։ Կրկին խառնեք և քսեք դեմքին 15-20 րոպեով։ Ապա լվացեք տաք ջրով։
2. Ջրով եռացրեք երկու ճաշի գդալ վարսակ, ավելացրեք մեկ ճաշի գդալ տաք կաթ և կես ճաշի գդալ մեղր։ Քսեք դեմքի մաշկին 15-20 րոպեով, ապա լվացեք տաք ջրով։
3. Հարեք մեկ ձվի դեղնուցը 1 ճաշի գդալ մեղրի և 1 թեյի գդալ ձիթապտղի յուղի հետ մինչև միասեռ զանգված դառնալը։ Քսեք դեմքին 15-20 րոպեով, ապա լվացեք տաք ջրով։
Դեմքի մաշկի համար կարևոր են ոչ միայն կոսմետիկ միջոցները, այլ նաև ջուրը, ուստի մի մոռացեք օրական խմել 1-1.5 լիտր ջուր։