Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ գործընկերներին Տուլայում ավտովթարից տուժածներին օգնելու համար
ОбществоՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ընթացքում շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին, Ռուսաստանի Տուլայի նահանգապետին և առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղ ի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: «Իրոք, այդ դժբախտ պատահարի ընթացքում շատ օպերատիվ աշխատեցին և աջակցեցին մեր քաղաքացիներին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ վարչապետը նաև իր գոհունակությունը հայտնեց կառավարական հանձնաժողովի՝ հանձինս Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և մյուս բոլոր անդամների աշխատանքի առնչությամբ:
Նոյեմբերի 3-ին` ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն էր ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է ՀՀ 9 քաղաքացի, տուժել է ևս 43-ը: Զոհերի աճյուններն արդեն տեղափոխվել են Հայաստան: Կառավարո թյունը Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցելու համար ընդհանուր առմամբ հատկացրել է 50 մլն դրամ: