Աղվան Հովսեփյանի ընտանիքը. ո՞վ է նրա կինը
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների ընտանիքներին։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գեղեցիկ ընտանիքը։
Աղվան Հովսեփյանը կնոջ հետ ծանոթացել է ուսանողական տարիներին՝ առաջին-երկրորդ կուրսերում: Նրա կինն իր ընկերոջ քույրն էր: Եվ մինչ ամուսնությունը ամբողջ նրանց ընտանիքի հետ մտերմություն կար:
«Մենք բնակվում ենք միեւնույն թաղամասում, եւ կնոջս եղբոր հետ ընկերություն եմ արել դեռեւս 9-րդ դասարանից: Իսկ այդ ընկերոջս հետ ծանոթացել ենք Ծաղկաձորում. ես բռնցքամարտի հավաքականի անդամ էի, իսկ նա՝ հրաձգության: Կնոջս երբեմն ասում եմ, որ դու մինչեւ հիմա էլ մնում ես որպես ընկերոջս քույր»,- ասում է դատախազը։
Աղվան Հովսեփյանն ամուսնացել է 21 տարեկանում։
Նրա կինը մասնագիտությամբ մանկավարժ է եւ դասավանդում է Մանկավարժական համալսարանում։
Աղվան Հովսեփյանի ավագ որդին 35 տարեկան է, միջնեկը՝ 33։
Նրա ավագ որդին՝Նարեկը, ԱԱԾ-ում քննիչ է, իրավաբանական գիտությունների թեկնածու, հրատարակել է մենագրություն: Մոսկվայում գերազանցությամբ ավարտել է Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիան։
Միջնեկ որդին ատամնաբույժ է։Ավարտել է Երեւանի բժշկական համալսարանը, հետո Գերմանիայի Մայնց քաղաքում՝ կլինօրդինատուրան, ունի ատամնաբուժական կլինիկա։
Իսկ երրորդ տղան` Արմենը, մասնագիտությամբ ֆինանսիստ է, ավարտել է Երեւանի տնտեսագիտական համալսարանը, արդեն քանի տարի է՝ աշխատում է Կենտրոնական բանկում եւ ունի երկու երեխա՝ աղջիկ եւ տղա:
Ի դեպ, նրա կինը ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի դուստրն է։







