Հրաշք բաղադրատոմս, որը ոչնչացնում է ճարպային բջիջները անհավանական արագությամբ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Լյարդը մարդու օրգանիզմի առավել բարդ և կարևորագույն օրգաններից մեկն է, որը կատարում է կենսական նշանակության բազմաթիվ գործառույթներ։ Ներկայացնում ենք մի զարմանալի բաղադրատոմս, որը կվերականգնի և տոքսիններից կազատի լյարդը՝ դրանով իսկ բարելավելով նրա գործունեությունը։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 2 լիտր լոռամրգի հյութ
• ½ ճաշի գդալ դարչին
• ¼ թեյի գդալ մշկընկույզ
• ¾ բաժակ թարմ քամած նարնջի հյութ
• ¼ բաժակ թարմ քամած կիտրոնի հյութ։
Պատրաստման եղանակը
Լոռամրգի հյութը եռացնել, ապա կրակը ցածրացնել և ավելացնել համեմունքները։ Եփել 15 րոպե, վերցնել կրակից և սպասել մինչև սառչի։ Այնուհետ ավելացնել կիտրոնի և նարնջի հյութը, խառնել և դնել սառնարանում։
Լոռամրգի հյութը արդյունավետ հակաօքսիդանտ է, իսկ համեմունքները նվազեցնում են քաղցը։ Կիտրոնն ու նարինջն էլ հարուստ են վիտամիններով, որոնք կօգնեն նաև ազատվել ավելորդ քաշից։