Հայ հայտնիների այս շաբաթվա ստացված ու չստացված կերպարները
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիների շաբաթվա ստացված և չստացված կերպարները: Հաշվի առնելով, որ նրանցից յուրաքանչյուրը հետևորդների մեծ թիվ ունի և, փաստացի, նրանց շրջանում ձևավորում ու թելադրում է ճաշակ, մենք կարծում ենք, որ հայտնիները պետք է առավել ուշադիր լինեն իրենց կերպարներն ընտրելիս: Հայ հայտնիներին մաղթում ենք կամ հումորի զգացում, որպեսզի մեր տեքստերին հումորով վերաբերեն կամ էլ ճաշակի զգացում, որպեսզի չհայտնվեն մեր – շարքում: Եվ այսպես, այս անգամ սկսենք + ցանկից
+ ցանկ.Ստացված կերպարներ 
Աննա Գրիգորյանը մեր կարծիքով հավակնում է դառնալ երիտասարդ ամենաոճային դերասանուհին: Թրենդային մոխրագույն և դեղին գույների համարդությունը և ոչ պակաս թրենդային մանուշակագույն շրթներկը Աննային տալիս են սուպեր նորաձև տեսք: Մենք ասում ենք ԱՅՈ: 
Մայա Պողոսյանը հիանալի կերպով ցույց է տալիս, թե ինչպես լինել սեքսուալ, միևնույն ժամանակ էժանագին ու վուլգար չլինելով: Մայայի էլեգանտ սեքսուալությանը մենք ասում ենք ԱՅՈ: 
Գոհար Գասպարյանի այս կերպարը լավն է. նորաձև զամշե ժիլետ և 70-ականների հոլիդեյ : Թեպետ մոտ ապագայում այսպիսի համադրությունը կդառնա բավական տարածված, բայց հիմա մենք Գոհարի այս կերպարին ասում ենք Այո: 
Իվետա Մուկուչյանի շատ հարմարավետ և ոճային կերպարին մենք ասում ենք Այո: 
Եվս մեկ երգչուհի, ով նախընտրում է հարմարավետությունը: Աստղիկ Սաֆարյանի ոճային համադրությանը մենք ասում ենք Այո:
– շարք. Չստացված կերպարներ
Մերի Մակարյանը կրկին մեր – շարքում է : Մենք իսկապես ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրա հետ եթերում աշխատող ոճաբաններին, որովհետև այն, ինչ նա ընտրում է ինքնուրույն վատ է: Մերի Մակարյանի կառուցվաքին չհամապատասխանող ջինսե տաբատին, որից դուրս է ցցվել iPhone-ը, ծաղկազարդ բլուզին ու դրա հետ չհամապատասխանող վզնոցին մենք ասում ենք ՈՉ: 
Ինչ է սա: Մեզ իսկապես հետաքրքրում է ինչն է մոտիվացրել Հռիփսիմե Հակոբյանին այսպիսի ընտրություն անել: Միգուցե նա իր ողջ տեսքով ուզում է ասել. Երբեք այսպես չանեք: 
Սոֆի Մխեյանը շարունակում է ողջույններ ուղարկում մեզ 90-ականներից: Թեպետ չէ, այս անգամ այդ կերպարին ավելացել է «գերնորաձև» շորտ-կիսաշրջազգեստը, որը սակայն բավական տարածված էր երկու տարի առաջ, իսկ հետո նորաձևության գիտակներն այն անվանեցին բավական անճաշակ:
Շուշան Երիցյանն այստեղ Մայայի Պողոսյանի սեքսուալության հակապատկերն է: Շուշանը սիրուն աղջիկ է, բայց այս կերպարում վուլգարությունից բացի ուրիշ ոչինչ չկա: Հետաքրքիր է ինչ է նշանակում նրա վագրիկ գլխաշոր-աբադոկը:

Էմմա Բալբաբյանը սովորաբար գեղեցիկ է հագնվում, նա սլացիկ կառուցվաք ունի, բայց այս կերպարում, սխալ ընտրված հագուստի շնորհիվ նա մի քանի կգ-ով գեր է երևում և ցածրահասակ: