Մոսկվայում սկսվում են Երեւանի ռուսական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը
КультураԵրեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն սկսում Է հյուրախաղերը Մոսկվայում, որտեղ երկու բեմադրություն կներկայացնի ռուս դասականներից՝ «Կրքեր՝ ռեւիզորի շուրջ» եւ «Ամեն ինչ վաճառվում Է» գործերը՝ ըստ Գոգոլի եւ Օստրովսկու պիեսների: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են թատրոնում:
Ներկայացումները կկայանան նոյեմբերի 12-ին եւ 13-ին՝ Կինոդերասանի թատրոնում: Երեւանի ռուսական թատրոնի հյուրախաղերն անցկացվում են «Մեծ հյուրախաղեր» ծրագրի շրջանակներում՝ ՌԴ մշակույթի նախարարության, Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի եւ Հյուրախաղային գործունեության աջակցման համերկրային կենտրոնի աջակցությամբ:
Երկու ներկայացումներն Էլ բեմադրել Է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, որն արդեն նշել Է այդ թատրոնում իր աշխատանքի կեսդարյա հոբելյանը:
«Մենք Մոսկվայում ցուցադրելու համար ընտրել ենք ռուս դասականներին,-ասել Է Գրիգորյանը:-Երկու ներկայացում, որոնք բարձր պարգեւների են արժանացել Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում՝ «Կրքեր՝ ռեւիզորի շուրջ» եւ «Ամեն ինչ վաճառքվում Է» գործերը՝ ըստ Գոգոլի ու Օստրովսկու պիեսների: Մեր թատրոնի խաղացանկը ռուսական Է եւ մեր խնդիրը հայ հանդիսատեսին բարձր գրականության հետ ծանոթացնելն Է: Մեր բեմում դասական գործերի կողքին ներկայացվում Է նաեւ ժամանակակից դրամատուրգիան: Մենք բեմադրում ենք Գորինի, Վամպիլովի, Գալինի գործերը: Մեր խաղա ցանկում երեք ներկայացում կա Սերգեյ Պոլյակովի պիեսների հիման վրա»:
Ինչ վերաբերում Է մոսկովյան հյուրախաղերին, ապա, գեղարվեստական ղեկավարի խոսքով, դա նախեւառաջ, հասունության քննություն Է: «Թատերական այնպիսի Մեքքայում ելույթ ունենալը, ինչպիսին Մոսկվան Է, դա հոգու եւ սրտի տոնն Է, մոսկովյան հանիսատեսի հետ հանդիպման ուրախությունը: Մեր հանդիպումներն իրենց ավանդն են ներդնում հայ եւ ռուս ժողովուրդների մերձեցման գործում»: