Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին փրկակարներն արգելափակումից հանել են 17 ավտոմեքենա
ОбществоՆոյեմբերի 12-ի ցերեկվա ընթացքում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին կրկին պահպանվել է անանցանելի վիճակը` չընդմիջվող ձնաբքերի պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, Գեղարքունիքի մարզի փրկարարական ծառայության պետ Հայկ Աբրահամյանը, այս ցերեկվա ընթացքում Սոթք-Քարվաճառ ճանապարհին արգելափակվել են եւս քսան ավտոմեքենա, որոնցից 17-ը դուրս է բերվել Գեղարքունիքի մարզի փրկարարների ուժերով:
«Կեսօրին մոտ նորոգվեց մեր մեքենան, որը կրկին փրկարարական աշխատանքներ սկսեց իրականացնել: Խցանված 1 «Ֆորդ» մակնիշի մեքենան դուրս բերելուց հետո մնացած մեքենաների դուսբերումը համեմատաբար հեշտացավ: Ժամը 16.20-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ» ավտոճանապարհին խցանված են մնում երեք բեռնատար, որոնց դուրսբերումը մեր տեխնիկական միջոցներով անհնար է, հարկավոր են ավելի հզոր տեխնիկաներ»,-նշեց Հայկ Աբրահգամյանը:
Խոսրով Խլղաթյան