Ինչպես հագուստի միջոցով թաքցնել ավելորդ կիլոգրամները (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ապրեք առանց կոմպլեքսների եւ սիրեք ու ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք։ Եթե դուք հենց այդպես էլ վարվում եք, ուրեմն միայն գովեստի եք արժանի, սակայն ավելորդ կիլոգրամները չարժե ցուցադրել, դրանք պետք է թաքցնել ճիշտ ընտրված հագուստի միջոցով։
Եթե ունեք չափի ու ոճի զգացում, ապա ամեն ինչ կստացվի։
Wnews.am-ի խորհուրդները կօգնեն թաքցնել ավելորդ կիլոգրամները։
Հագուստը պետք է ընտրել կազմվածքին համապատասխան, այլ ոչ թե զուտ հետեւելով նորաձեւությանը։
Սկսեք ներքնազգեստի ճիշտ ընտրությունից։
Ավելորդ քաշ ունեցողներն անպայման իրենց զգեստապահարանում պիտի ունենան կառուցվածքը շտկող զուգագուլպաներ, օգնության կարող է գալ նաեւ կորսետը։

Պարտադիր չէ կրել լայն զգեստներ, կարելի է ընտրել նաեւ էլեգանտ նեղ զգեստ։ Հագուստը պետք է ընտրել ոչ միայն չափսով, այլ նաեւ գույնով, ոճով, որակով։ Ընտրեք սառը գույների միատոն հագուստ, այդ գույները նիհարեցնում են։ Ավելորդ քաշ ունեցողների վրա գեղեցիկ են նայվում երկու տակով ատլասե զգեստները, որոնք ծնկներից ներքեւ են։ Բացի այդ, կարեւոր են նաեւ հագուստի վրա առկա զարդերն ու կոճակները, եթե այդպիսիք կան, ապա նախընտրելի է, որ լինեն փոքր։

Վերնաշապիկ հագնելիս դրա հետ կրեք նաեւ թեթեւ շիֆոնե վզկապ։
Հագուստի ժանյակները գիրացնում են, այդ պատճառով էլ խուսափեք դրանցից։
Լայն կոնքերին գեղեցիկ են դիտվում ուղիղ շորերը, որոնք կրծքի հատվածում կտրվածք ունեն։ Բացի այդ կարող եք օգտագործել նաեւ ջինսերի կամտաբատների հետ՝ տունիկաներ։
Սեւ դասական տաբատները եւս ձեզ համար են, տղամարդու ոճի ուղիղ տաբատները նիհարացնում են։
Ձեր զգեստապահարանում ոչ մի դեպքում չպիտի հայտնվի նեղ եւ ուղիղ կիսաշրջազգեստ, քանի որ այն գիրացնող հատկություն ունի։
Եթե ունեք մեծ կրծքեր, ապա դրանք կարող եք չափի մեջ բացել, քանի որ ուշադրությունը կշեղեն հաստ իրանից։
Խորհուրդ կտանք նաեւ կրել կոնքերից բարձր տաբատներ, որպեսզի որովայնի հատվածի ավելորդ կիլոգրամները թաքցնեք։
Բացի այդ, խուսափեք նաեւ տրիկոտաժե բլուզներից. դրանք ընդգծում են մարմնի թերությունները։




