Հայտնիների լավագույն խոսքերը սեքսի մասին (լուսանկարներ)
LifestyleԹվում է, թե աստղերը անձնական կյանքով զբաղվելու ժամանակ չունեն, բայց կան բազմաթիվ աստղեր, որոնք ոչ միայն հագեցած անձնական կյանքով են ապրում, այլև սեքսի մասին բազմաթիվ թևավոր խոսքերի հեղինակ են դարձել: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Թոմ Կրուզ
«Սեքսը հիասքանչ է այն դեպքում, երբ հարաբերություններ ու զգացմունքներ կան, հակառակ դեպքում այն ինձ այդքան էլ դուր չի գալիս»: Երևի թե, Քեթի Հոլմսի բախտը բերել է: Այսպիսով կարելի է ենթադրել, որ Թոմ Կրուզի հետ սեքսով կարող է զբաղվել միայն նրա օրինական կինը:

Մադոննա
«Կոշիկները սեքսից լավը չեն, բայց դրանք ավելի երկար են պահպանվում»:

Բարբարա Սթրեյզնդ
«Տարիքի հետ սեքսն ուղղակիորեն ավելի ու ավելի լավն է դառնում: Ինքդ քեզ ավելի ազատ ես զգում, վայելում ես յուրաքանչյուր ակնթարթը և դադարում ամաչելուց: Հնարավոր է` դա կապված է այն բանի հետ, որ ավելի լավ ես գիտակցում մահկանացու լինելդ»:

Վուդի Ալեն
«Սեքսը կարծես տիեզերք լինի: Այն տիեզերքի պես անսահման է: Սեքսով կարելի է զբաղվել ողջ կյանքի ընթացքում, որպեսզի մահից առաջ համոզվես նրանում, որ սեքսի մասին շատ քիչ բան գիտես»:

Պաուլո Կոելլո
«Սեքսն ինձ համար միշտ նպատակ է եղել, քանի որ ես դեռ կարծում եմ, որ այն իր տեսակով արգելված է: Սեքսը շատ կարևոր բան է, իսկ մենք, ըստ էության, չգիտենք` ինչ մոտեցում ցուցաբերել դրան»: Վերոնշյալ կարծիքները նրան չխանգարեցին գրել «11 րոպե» վերնագրով գիրքը, որն ամբողջությամբ նվիրված է սեքսին: