«Եղունգներս իմ երեխաներն են».54-ամյա կինը 8 տարի չի կտրել եղունգները (լուսանկարներ)
Lifestyle4 երեխաների մայր, 8 թոռների տատիկ Լարու Դրումոնդը սկսել է եղունգները երկարացնել 13 տարեկանից,որպեսզի ձերբազատվի եղունգները կրծելու վատ սովորությունից: Նա ամեն շաբաթ օգտվում է մատնահարդարի ծառայություններից , որը արժենում է 100 ֆունտ ստերլինգ: Այս մասին հայտնում է dailymail-ը:
Նրա եղունգները ներկում են և զարդարում կիսաթանկարժեք քարերով:Կինը խոստովանել է, որ արդեն 8 տարի է չի կտրել եղունգները և խնամում է եղունգները իր երեխաների նման: 54-ամյա կինն ասում է , որ ամենուր ուշադրություն է գրավում իր երկար եղունգներով:
«Այն գումարով, որը ես հատկացնում եմ եղունգներիս, կարող էի նույնիսկ ավտոմեքենա գնել: Եղունգներն իմ երեխաներն են:Ամենաերկարին անվանել եմ« Miss Attitude»,-ասել է Դրումոնդը:





