Մոսկվայում սպանել են Ալլա Պուգաչովայի, Ֆիլիպ Կիրկորովի եւ Կրիստինա Օրբակայտեի փաստաբանին
Երեկ երեկոյան Մոսկվայում սպանել են Ալլա Պուգաչովայի, Ֆիլիպ Կիրկորովի եւ Կրիստինա Օրբակայտեի փաստաբանին՝ Տատյանա Ակիմցեւային։ 59-ամյա Ակիմցեւայի եւ 44-ամյա վարորդի մարմինները գտել են Մոսկվայի կենտրոնում, փաստաբանի մեքենայի մեջ։
Ինչպես հայտնել է Starhit պորտալը՝ փաստաբանը սպանությունից առաջ խոստովանել է, որ իրեն սպառնացել են։
«Օգոստոսի 18-ին մենք հանդիպեցինք նրա նոր գրասենյակում,-պատմել է պորտալի թղթակից Օլգա Պլատենեւան,- գրասենյակը դեռ կիսադատարկ էր, քանի որ նա վերջերս էր տեղափոխվել այնտեղ։ Այդ օրը Տատյանան զրուցել էր Ալլա Պուգաչովայի հետ։ Ի դեպ, նրանք արդեն 20 տարի է մտերիմ ընկերներ են։ Պուգաչովան եւԱկիմցեւան միասին ապրել են Բերեժկիում (գյուղ՝ Սոլնեչնոգորսկի շրջանում), հետո Ալլա Բորիսովնան այնտեղից հեռացել է, բայց նրանց ընկերությունը շարունակվել է»։