Հայաստանը երեք թիմով մասնակցում է Թբիլիսիում մեկնարկող «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ»-ի աշխարհի առաջնությանը
ОбществоՆոյեմբերի 13-14-ին Վրաստանում առաջին անգամ կանցկացվի «Ի՞նչը: Որտե՞ղ: Ե՞րբ»-ի աշխարհի առաջնությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով միջոցառման կազմակերպիչներին:
Աշխարհի 13-րդ առաջնությանը Հայաստանը կմասնակցի երեք թիմով: Մրցույթին չորս թիմովներկայացված կլինեն Վրաստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը: Մյուս մասնակցիների թվում են Ուզբեկստանի, Բելառուսի, Իսրայելի, Լատվիայի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Շվեյցարիայի, Լեհաստանի եւ այլ երկրների թիմեր:
Ինչպես լրագրողներին ասել է մրցաշարի կազմկոմիտեի համանախագահ Գեորգի Մոսիձեն, Թբիլիսի կժամանեն խաղի հայտնի մասնակցներից շատերը, այդ թվում՝ Ալեքսանդր Դռուզը, Մաքսիմ Պոտաշովը, Իլյա Նովիկովը, Բալաշ Կասումովը, Ելենա Պոտանինան, հաղորդել Է Sputnik-ը: