Կինը չպատասխանեց ամուսնու նամակին. տեսեք, թե ինչ արեց խորամանկ ամուսինը…
LifestyleՄի օր ուշ երեկոյան ամուսինը նամակ ուղարկեց կնոջը.
«Բարև, ես ուշ եմ գալու, խնդրում եմ, լվա իմ կեղտոտ հագուստը և արդուկիր վաղվա հագուստս: Եվ չմոռանաս ընթրիք պատրաստել, մինչև իմ վերադառնալը»:
Կինը ոչինչ չպատասխանեց…
Ամուսինը նորից մի նամակ ուղարկեց.
«Ի դեպ, մոռացա քեզ ասեմ, որ աշխատավարձս բարձրացրել են, և այս ամիս քեզ համար նոր ավտոմեքենա կգնեմ»:
Մեկ րոպե անց պատասխան եկավ.
«Աստված իմ: Դա ճի՞շտ է»
Որին ամուսինը պատասխանեց.
«Ոչ, ես ուղղակի ուզում էի համոզվել, որ դու ստացել ես իմ առաջին նամակը»: