Նոյեմբերի 16-ին նախատեսվում են պլանային ջրանջատումներ Երևանում և Արարատի մարզում
Общество«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի և Արարատի մարզի որոշ տարածքներում:
Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, ս.թ. նոյեմբերի 16-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի՝ Վերին Ջրաշեն և Մուշավան թաղամասերի և Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների ջրամատակարարումը: Նոյեմբերի 16-ին ժամը 23.00-ից մինչև նոյեմբերի 17-ը ժամը 23.00-ը կդադարեցվի Արարատի մարզի՝ Արգավանդ և Գեղանիստ համայնքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: