Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը շարունակում են ընդլայնել անգլերենի դասընթացները Հայաստանում

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) նոյեմբերի 13-ին հայտարարեցին անգլերենի ուսուցման երկու ծրագրերի շարունակական ընդլայնման մասին: Ծրագրերի հովանավորն է ԱՄՆ դեսպանատունը, ֆինանսական աջակցություն է տրամադրում և ծրագրերն իրականացնում է հիմնադրամը: Դասընթացներն իրականացվելու են հիմնականում Հայաստանի մի շարք գյուղական շրջաններում:

Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, «Անգլերենի ուսուցման «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագիր» (Աքսես) և «Անգլերենի մատչելիությունը հեռավոր շրջաններում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրերի շարունակությունն ու զարգացումը Հայաստանի գյուղական համայնքների երիտասարդներին մեծ կարողություն կտան՝ տիրապետելու փորձված գործիքների, որոնք օգնելու են լեզվի յուրացմանը:

«Մենք լայն հնարավորություններ ենք ընձեռում գյուղական երիտասարդությանը՝ օգնելով նրանց աճել գիտական և մասնագիտական ոլորտներում,- ասաց Երևանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի պատասխանատու Ժակլին Դելեյը:- Անգլերենն արժեքավոր հմտություն է, որը հայ երիտասարդներին կարող է օգնել՝ հասնելու իրենց ակադեմիական նպատակներին և մեծացնելու տնտեսական հեռանկարները»:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանի հետ միասին այս տարվա երկու ծրագրերի մեկնարկի մասին ասուլիսում նրանք ընդգծեցին, որ անգլերենի որակյալ կրթության խրախուսումը երկու կազմակերպությունների՝ դեսպանատան և հիմնադրամի գլխավոր նպատակներից է:

Աքսեսը երկամյա միկրոկրթաթոշակային ծրագիր է: Հայաստանի մանուկներ հիմնադրամն արդեն հաջողությամբ իրականացրել է Աքսեսի նախորդ երկու ծրագրերը, իսկ այս միջոցառումը հայտարարում է հաջորդ երկամյա շրջափուլի մեկնարկի մասին: Հաջորդ երկու տարիների ընթացքում ԱՄՆ դեպանատունը և COAF-ը հնարավորություն կունենան ընդգրկելու 90 պայծառ, տնտեսապես խոցելի խմբերի 13-16 տարեկան աշակերտների Արագածավան (Արագածոտնի մարզ), Հացիկ (Արմավիրի մարզ), Թումանյան, Աքորի և Դեբետ (Լոռու մարզ) համայնքներից:

«Որպես ծրագրի ուղղակի արդյունք՝ գյուղական երիտասարդությունը կմեծացնի իր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն արդյունավետորեն մասնակցելու կարողությունը, ձեռք կբերի հմտություններ և առավել մրցունակ կլինի ապագայում մասնագիտական կայացման ճանապարհին,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:- Լեզվի դասընթացից բացի, այս նախաձեռնությունը կենտրոնանալու է նաև տեղական մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ գյուղի ուսուցիչներին ընդգրկելով որպես Աքսես ծրագրի դասավանդողների օգնականներ»:

Այսօր մեկնարկած երկրորդ՝ «Անգլերենի մատչելիությունը հեռավոր շրջաններում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագիրն առաջարկում է առցանց և ստացիոնար դասընթացների համադրություն: Ամեն շաբաթ այս նոր նախաձեռնության հետդպրոցական տարիքի մասնակիցները լեզուն կուսումնասիրեն առցանց կառավարման գերժամանակակից Մուդլ (Moodle) համակարգով: Ուսանողները կմասնակցեն նաև մի շարք դեմ առ դեմ դասերի:

2015 և 2016 թվականների ընթացքում այս նոր առցանց նախաձեռնությունը ծառայելու է Հայաստանի 320 երիտասարդի 9 տարբեր կենտրոններում: Մասնակիցներն ընտրվելու են այնպիսի համայնքներից, որտեղ անգլերենի ուսուցման ռեսուրսները սահմանափակ են կամ բոլորովին բացակայում են: Ծրագիրը կենտրոնանում է 17-35 տարեկան երիտասարդների վրա, ովքեր հիմնականում մուտք չունեն անգլերենի լսարաններին: Դասընթացը նպատակ ունի ամրապնդելու ուսանողի գրավոր և բանավոր գիտելիքները՝ առաջարկելով սոցիալական անգլերեն և բիզնես հաղորդակցություն:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքիորակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշան ակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիր և Արագածոտն մարզերի 22 գյուղական համայնքների բնակիչները: 2014թ. ի վեր Հիմնադրամը զարգացման ծրագրեր է իրականացնում նաև Լոռու մարզի Թումանյանիշրջանի մի շարք համայնքներում: 

Рубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете