Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Աշխարհը փարիզյան ողբերգությունից հետո. սթափվելու և երկխոսելու պահը

Փարիզում երեկ գիշեր տեղի ունեցած ահաբեկչությունն ամբողջովին փոխում է միջազգային քաղաքականության հիմնական օրակարգերից մեկի՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների և դրանից բխող մի շարք խնդիրների տրամաբանությունը: Վլադիմիր Պուտինի սիրիական նախագիծը ու «Իսլամական պետության» դեմ միասնաբար մարտնչելու մոտեցումը, որը թե´ Ռուսաստանի ներսում, թե´ դրսում քննադատվում ու չէր արժանանում վստահության, այժմ ակտուալություն է ձեռք բերում: Վլադիմիր Պուտինի ու ներկայիս Ռուսասանի քայլերը, մեծամասամբ հենց ռուսների քարոզչական քաղաքականության հետևանքով Արևմուտքում ստեղծել են անվստահության մթնոլորտ: Ռուսական նույնիսկ ամենառացիոնալ նախաձեռնություններն ընդունվում են բավական կասկածամտորեն, դրանց տակ միշտ փնտրվում է ծուղակ:

Ֆրանսիայի դեպքում իրերի ընթացքն այլ կերպ դասավորվելու հիմքեր ունի: Ֆրանսիան առաջատար արևմտյան պետություն է և «Իսլամական պետության» դեմ այն մոտեցումները, որոնք գեներացվում էին Ռուսաստանի կողմից, այժմ արդեն ակամայից գեներացվելու են նաև Ֆրանսիայի ու աշխարհի այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների կողմից (հիշենք Je suis Charlie-ն): Այս իմաստով, «Իսլամական պետությունը» քաղաքական հաշվարկներում սխալվել է, որովհետև նման ահաբեկչությունները երկխոսություն են պարտադրում աշխարհի առաջատարներին և այդ երկխոսությունը հօգուտ «Իսլամական պետության» չի լինելու:

Պուտինի կողմից սիրիական նախագիծը սկսելը միտված էր ոչ այնքան Մերձավոր արևելքում տարածաշրջանային շահերը հետապնդելուն ու գործընկեր Ասադին օժանդակելուն, որքան Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնելուն: Ու չնայած այդ նախագիծը սկսելուն Արևմուտքը առանձնապես չխոչընդոտեց, բայց հրաժարվեց Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավել ու առավել ևս մասնակցել այդ նախագծին՝ թերահավատորեն վերաբերվելով Ռուսաստանի այն հավաստիացումներին, թե «Իսլամական պետության» դեմ Ռուսաստանը պայքարում է ոչ միայն հանուն իր, այլև աշխարհի անվտանգության:

Մերձավոր արևելքում ստեղծված քաոսի վերջին կռվանը Սիրիան է: Ակնհայտ է, որ Սիրիայի հարցում վերաբերմունքի փոփոխություն եղավ նաև Արևմուտքում և պատճառը «Իսլամական պետությունն» էր: Ասադի օրինակով երևաց, որ չնայած Լիբիան, Իրաքը բռնապետական համակարգեր էին, արևմտյան քաղաքակրթական մոտեցումներով հակահումանիստական, բայց դրանց գոյությունը առնվազն որոշակի կայունություն էր ապահովում Արևմուտքի համար: Ի վերջո կայուն, պետական համակարգը, որի հետ թեկուզ վատ, բայց երկխոսել կամ այլ խողովակներով հաղորդակցվել կարելի է, ավելի նախընտրելի է և դրա փորձառությունը Արևմուտքն ուներ նախորդ դարի երկրորդ կեսին: Զոհաբերված կայունության հետևանքով ստեղծված քաոսը ոչ միայն բերեց հումանիտար ճգնաժամի, այլև արդյունքում դարձավ հերթական իսլամական ռադիկալիզմի պատճառ ՝ գաղափարական, կրոնական կաղապարներ ստանալով «Իսլամական պետության» տեսքով: Սառը պատերազմից, 20-րդ դարի երկրորդ կեսին բնորոշ միջպետական, էթնիկ հակամարտություններից մնացած ավանդույթով, ահաբեկչական տարբեր խմբակները օժանդակվում էին գերտերությունների կողմից, հետո զոհաբերվում:

Այդ ավանդույթը այլևս չի գործում: «Իսլամական պետությունը»՝ որպես առաջատար ահաբեկչական կազմակերպություն, ունի մի շարք առանձնահատկություններ: Այն իր տրամաբանության մեջ ցանցային է ու ահաբեկիչներ ներառելու առումով ավելի ճկուն: «Իսլամական պետությունն» ըստ էության ոչ այնքան կոնկերտ հիերարխիայով կազմակերպություն է, որը զբաղվում է այս կամ այն ազգային փոքրամասնության, էթնիկ խմբի, քաղաքական կոնկրետ շահերի հետապնդմամբ, այլ համաիսլամական գաղափարախոսություն է՝ համեմված հակաիմպերիալիստական դիսկուրսով: Բացի այդ, «Իսլամական պետությունը» նաև ահռելի ֆինանսական ինքնուրույն եկամուտներ ունի, ինչը նրան դուրս է դնում որևէ կերպ վերահսկելի լինելուց: Եվ այս կոնտեքստում ահաբեկչական գործունեությունը, որ վարում են ԻՊ մահապարտները, ոչ այնքան արձագանքում են քաղաքական այս կամ այն օրակարգին, որքան իրենք են փորձում ստեղծել օրակարգ:

Դեռ չի պարզվել Սինայում ռուսական ինքնաթիռի կործանման պատմությունն ամբողջությամբ: Ահաբեկչության վարկածը գնալով ավելի հավանական է թվում՝ հաշվի առնելով արևմտյան լրատվամիջոցներում հայտնվող տղեկությունները և ռուսական իշխանությունների լռությունն այս հարցում: Այդ ողբերգության հանգամանքներն օդում կախված աշխարհի կենտրոններից մեկում մեկ այլ ողբերգություն է տեղի ունենում: Համացանցը մեզ հնարավորություն է տալիս կիսել, տեսնել ցավը, տեսնել հազարավոր ձևերով ու փոխակերպումներով, այդ ցավը ու դրա հետևում ընկած պատճառներն էլ դառնում են համընդհանուր:

Խնդրի լուծման համար այս իմաստով ստեղծվում է ոչ միայն քաղաքական անհրաժեշտություն, այլև հանրային մեծ պահանջարկ: Համաշխարհային անվտանգության համակարգն ու կոնցեպտները արդյունավետության խնդիրներ ունեն: Այդ խնդիրները ոչ այնքան դրսում՝ «Իսլամական պետության» մեջ են թաքնված, այլ դերակատարների հարաբերություններում: Ռուսական վերջին տարիների քաղաքականությունը ու դրան արևմտյան պետությունների արձագանքը ստեղծել են անվստահության մթնոլորտ: Մարդկային ցավալի ողբերգությունները կասկածի տակ են դնում այդ կարծրատիպերը: Միաժամանակ, Մերձավոր արևելքում գոյություն ունեցող քաոսը, Սիրիական ճգնաժամը, որոնք լուծումներ էին պահանջում, բայց կախված էին օդում, գալիս են առաջին պլան: Աշխարհի առաջատար երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, որոնք իրենց վրա քաղաքական պատասխանատվւթյուն էին վերցրել Մերձավոր արևելքում իրավիճակ հաստատելու և փոխելու, այժմ պիտի նաև այդ ամենի հետևանքերի մասին հոգան:

Լևոն Մարգարյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников