Երևանցիները ծաղիկներ են դնում Ֆրանսիայի դեսպանատան մոտ. երեկոյան կանցկացվի մոմավառություն
ОбществоԵրևանցիները ծաղիկներ են դնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ ի հիշատակ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի: Նոյեմբերի 14-ին` ժամը 22:00-ին կանցկացվի մոմավառություն: Այս մասին Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, որտեղ դեռ սգո մատյան չէր բացվել: