Հայկական գորգերը՝ ֆինլանդական ուղղափառ եկեղեցու խորանում
КультураՕրերս, ընթերցելով «Հելսինկի էստրա» թերթը, հանդիպեցինք հայերին վերաբերող մի հետաքրքիր հոդվածի, որը կրճատ կերպով ներկայացնում ենք ստորեւ:
Անն Սոֆի Օյստը, ով Ֆինլանդիայի քաղաքացի է, առաջին անգամ այցելել է Հայաստան անցած տարի հոկտեմբերին: Նրա երկրորդ այցը տեղի է ունեցել ապրիլին: Հայր Սերաֆիմը, Անն Սոֆի Օյստը ֆինլանդական ուղղափառ եկեղեցու մի շարք հավատացյալների հետ շրջելով Հայաստանում եւ Արցախում, ծանոթացել են հայոց ժողովրդի, հայ կրոնի պատմությանը, հայկական ավանդույթներին եւ ազգային առանձնահատկություններին: Վերջիններս խիստ տպավորված են Հայաստանի ու Ղարաբաղի պատմամշակութային կոթողներով: Նրանք եղել են Դադիվանքում, Գանձասարում...
Արտասահմանցի հյուրերը, ուսումնասիրելով հայոց պատմությունը, հետաքրքրվել են իշխանների եւ թագավորների՝ միմյանց հետ հաղորդակցվելու մեթոդներով, որն իրականացվել է գորգերի վրա խորհրդանիշներ եւ նախշեր պատկերելով: Այսպիսով, նրանք այցելել են «Ղարաբաղ կարպետ» ընկերություն եւ այնտեղից ձեռք բերել հայկական գորգեր, որոնք այսուհետ կլինեն Ֆինլանդիայի եկեղեցիների խորաններում եւ պատերին: Անն Սոֆի Օյստն իր ընկերների հետ շարունակելու է ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: