Մահացած անձի տվյալները ընտրողների ռեգիստրից հանվում են ոչ թե տարիքային տրամաբանությամբ, այլ փաստական հիմքերով
ОбществоՀՀ ոստիկանությունն իրականացնում է աշխատանքներ ցուցակներում առկա անճշտությունները հայտնաբերելու, դրանք վերացնելու ուղղությամբ: Այս մասին նշված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «168.am» կայքում հրապարակված «Աշխարհի ամենատարեց հայը» վերտառությամբ հոդվածում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրացուցակում առկա է 1895 թ. ծնված ընտրող: Ըստ հոդվածագրի՝ տրամաբանությունը հուշում է, որ մարդը վաղուց արտագաղթել ու մահացել է արտերկրում։ «ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ արդեն իսկ անդրադարձ կատարել է ընտրացուցակում առկա 1895 թ. ծնված Խարշակ Ավդոյանի հարցի կապակցությամբ: Կրկին հիշեցնում ենք, որ մահացած անձի տվյալները ընտրողների ռեգիստրից հանվում են ոչ թե տարիքային տրամաբանությամբ, այլ փաստական հիմքերի առկայության դեպքում:&nbs p;Տեղեկացնենք, որ Խարկաշ Հուսեյնի Ավդոյանը վերջին անգամ իր անձնագիրը ստացել է 15.02.2001 թվականին, երբ 106 տարեկան էր: Ոչ մի կերպ հնարավոր չէր կանխատեսել, դրանից հետո 106 տարեկան ապրած անձը քանի տարի կապրեր, որպեսզի հանվեր ցուցակներից: Ներկայումս Խարկաշ Ավդոյանի ընտանիքը գտնվում է օտարերկյա պետությունում, և մահվան վերաբերյալ տեղեկություններ առկա չեն»,-նշված է պարզաբանման մեջ:
Ոստիկանությունը տեղեկացրել է նաև, որ մահացած անձանց տվյալները հավաքագրվում են և վերջնական ցուցակները հրապարակելիս առկա չեն լինի դրանց մեջ: