ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բավրայի սահմանային անցակետում
ОбществоՈստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները նոյեմբերի 13-ին, ժամը 11.40-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1975 թ. ծնված Արմեն Բ.-ին, որը սեպտեմբերի 3-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին: