Երեւանում երթուղային տաքսիները բախվել են. 5 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց
ОбществоԵրեւանում այսօր՝ նոյմեբերի 15-ին, Հալաբյան փողոցում բախվել են Երևան քաղաքի թիվ 12 և 74 երթուղային տաքսիները, որի հետեւանքով 4 վիրավոր տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ եւ մեկ վիրավոր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
«Արմենիա» ԲԿ-ից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ տեղափոխվելէ 4 վիրավոր, որոնք ամբուլատոր ձեւով հետազոտվել են եւ գնացել:
NEWS.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ աջ աչքի շրջանում պատռվածքով տեղափոխվել է 12-ամյա Ահահիտ Ավետյանը, որը նույնպես դուրս է գրվել: