Դուբայում Բուրջ Խալիֆի աշտարակը լուսավորվել է Ֆրանսիայի դրոշի գույներով
ОбществоԱշխարհի ամենաբարձր կառույցը՝ Դուբայի Բուրջ Խալիֆ երկնաքերը, լուսավորվել է Ֆրանսիայի դրոշի գույներով՝ ի նշան Ֆրանսիայի հետ համերաշխության, որտեղ նոյեմբերի 13-ին տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ:
Լուսավորումը միացվել է իշխանությունների կարգադրությամբ:
Դուբայի մյուս երկնաքերները, այդ թվում՝ Burj Al Arab առագաստ-հյուրանոցը, նույնպես լուսավորվել է կապույտ, սպիտակ ու կարմիր գույներով:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի անմիջական մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական մրցախաղը, որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի այդ, անհայտ անձինք սպանդ են սարքել «Բատակլան» թատրոնում ռոք-համերգի ժամանակ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 129 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: