ՆԱՏՕ-ն Ուկրաինան պաշտպանելու միակ միջոցն է. Յացենուկ
Международные новостиՈւկրաինայի վարչապետ Արսենի Յացենուկը հայտարարել է, որ կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ չի կարող դառնալ, բայց նշել է, որ դաշինքը միակ տարբերակն է՝ Ուկրաինան պաշտպանելու համար: Այս մասին հայտնել է BBC-ի գործակալության ռուսական ծառայությունը:
«ՆԱՏՕ-ն Ուկրաինան պաշտպանելու միակ միջոցն է: Կարճաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային, բայց ինչպես ասվում է Աստվածաշնչում, «եթե թակես դուռը, այն կբացվի»: Մենք որոշեցինք թակել այն»,- ասել է վարչապետը Կիևում կայացած YES ֆորումի շրջանակներում:
Յացենուկը նշել է նաև, որ Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններն արդյունավետ չեն լինի՝ Դոնբասի հակամարտությունը լուծելու համար:
«Ես Ժնևյան բանակցությունների ձևաչափի կողմնակիցն եմ՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ: Մենք այնքան ուժեղ չենք, որ երկկողմ բանակցություններ վարենք: Ռուսաստանը մեզ կհաղթանակի: Պուտինը ձգտում է սառեցված հակամարտության»,- ասել է վարչապետը: