ԿԲ-ն ԵԱՏՄ-ին և ՀՀ ՍԴ-ին նվիրված երկու հուշադրամ է շրջանառության մեջ դրել
ЭкономикаՀՀ Կենտրոնական բանկը նոյեմբերի 16-ից շրջանառության մեջ է դրել «Եվրասիական տնտեսական միություն» և «ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակ» հուշադրամները: «Եվրասիական տնտեսական միություն» հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է, իսկ դարձերեսին` ԵԱՏՄ պատկերանիշը` անդամ-պետությունների դրոշների գունային ֆոնի վրա:
Հուշադամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը և հարգը` արծաթ 9250 , տրամագիծը` 38,61 մմ, քաշը` 33,6 գ, որակը` պրուֆ, դրամաշուրթը` ատամնավոր, տպաքանակը` 300 հատ: Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակ» հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն ու հայկական զարդանախշ է, դարձերեսին` ՀՀ սահմանադրական դատարանի շենքի ուրվագիծը և Ֆեմիդա աստվածուհու քանդակը:
Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը և հարգը` արծաթ 9250 , տրամագիծը` 40,0 մմ, քաշը` 33,6 գ, որակը` պրուֆ, դրամաշուրթը` ատամնավոր, տպաքանակը` 500 հատ: Էսքիզների հեղինակը Էդուարդ Կուրղինյանն է: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: