Ավստրալիան վերադառնում է Եվրատեսիլ երգի մրցույթ
LifestyleNews.am-ը գրում է.
Անցյալ տարի Ավստրիայում կայացած «Եվրատեսիլի» հոբելյանական 60-րդ մրցույթի առթիվ մասնակից երկրներին միացավ նաեւ Ավստրալիան։ Զբաղեցնելով 5-րդ պատվավոր հորիզոնականը՝ Ավստրիան, կարելի է ասել, իր հաստատուն տեղը գրավեց այս մրցույթում։ Սակայն տեւական ժամանակ մրցույթի կազմակերպիչները չէին կողմնորոշվում՝ արդյո՞ք Ավստրալիան կարող է մասնակցել նաեւ Եվրատեսիլ 2016-ին, թե ոչ։

Գայ Սեբաստիան՝ Ավստրալիայի պատվիրակը Եվրատեսիլ 2015-ում
Սակայն այսօր մրցույթի կազմակերպիչ Յոն Օլա Սանդը հայտարարել է, որ Ավստրալիան վերադառնում է Եվրատեսիլ.
«Վիեննայում Ավստրալիայի մասնակցի ելույթից հետո մենք միայն դրական արձագանք են լսել թե հեռուստադիտողի, թե երկրպագուների, թե ԶԼՄ-ների կողմից։ Հետեւաբար, մենք հավատում ենք, որ Ավստրալիան կարող է շարունակել իր մասնակցությունն այս մրցույթում»,- ասել է Սանդը՝ ավելացնելով, որ Ավստրալիան դեռ մրցույթի մշտական անդամ-երկիր չէ։
Նշենք, որ Ավստրալիայի պատվիրակն իր պայքարը կսկսի կիսաեզրափակիչից։
Հիշեցնենք, որ մյուս տարի «Եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը: