Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ովքեր են հայ կին դեսպանները

Wnews.am-ը գրում է.

Կին քաղաքական գործիչները մեզանում շատ չեն, սակայն օրեցօր նրանց թիվն ավելանում է։
Հայաստանը տարբեր երկրներում պատիվ ունեն ներկայացնելու նաեւ կանայք։
Wnews.am-ը ներկայացնում է կին դեսպաններին։

աննա

Աննա Աղաջանյան. Ինդոնեզիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան

Ծնվել է 1970 թ. մայիսի 12-ին Երեւանում։

Կրթություն

1987-1992 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժնում։ 1993 թվականին վերապատրաստվել է Նիդերլանդների Քլինեգալ ինստիտուտում։ 2000-2001 թթ. սովորել է Օքսֆորդի համալսարանում։ 2007 թվականին վերապատրաստման դասըթնացներ է անցել Գերմանիայի Ջորջ Մարշալի անվան կենտրոնում։

Աշխատանքային գործունեություն
1991-1992 թթ. եղել է ՀՀ գերագույն խորհրդի տեղեկատվական և վերլուծության վարչության փորձագետ, 1992-1993 թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի վերլուծական վարչության փորձագետ,1993-1996 թթ.՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկրորդ եվրոպական բաժնի երրորդ, երկրորդ, առաջին քարտուղար։ 1997-1998 թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար (Նյու Յորք)։ 1999-2003 թթ. եղել է ԱԳՆ միջազգային կազմակերպությունների ՄԱԿ-ի բաժնի վարիչ, 2003-2006 թթ.՝ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության խորհրդական, 2006-2007 թթ.՝ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների բաժնի վարիչ, 2008-2009 թթ.՝ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ, 2009-2013 թթ.՝ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության դեսպանորդ, 2013 թվականին ԱԳՆ աշխատակազմի քարտուղարության խորհրդական։ 2013 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ինդոնեզիայի հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)։

Աննա Աղաջանյանի ամուսինը Թոմաս Յոախիմի Շուլցն է։

Ունեցվածքը.

Նա հայտարարագրել է 40 հազար եվրո, 9000 դոլար։Տարեկան եկամուտը կազմում է 35 հազար դոլար։

 

ռ

Ռաիսա Վարդանյան. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Ծնվել է 1959թ. մայիսի 28-ին, Ադրբեջանական ՍՍՀ Խանլար քաղաքում,

Կրթությունը

1998թ.-ին ավարտել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան, մասնագիտությունը` միջազգային հարաբերությունների մասնագետ
1985 թ.-ին ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, մասնագիտությունը` լեզվաբան

Քաղաքական գիտությունների թեկնածու:

Հակամարտությունների կարգավորման եւ միջազգային հարաբերությունների շուրջ մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է:
Զեկույցներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային համաժողովներում:

Աշխատանքային գործունեություն

01.1978թ. – 07.1978թ. Մանկավարժ Աբովյանի շրջանի Բալահովտի N1 մանկապարտեզում 11.1983թ. – 10.1984թ. Լաբորանտ Օրջոնիկիձեի ժողկրթբաժնում
04.1986թ. – 11.1988թ. Տեսուչ Պոլիտեխնիկական ինստիտուտի օտարերկրյա ուսանողների դեկանատ, միաժամանակ դասավանդել է «Ռուսաց լեզու օտարերկրացիների համար» ամբիոնում
12.1988թ. – 02.1994թ. Տեսուչ Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի

հասարակական մասնագիտությունների բաժնում
05.1994թ. – 12.1998թ. Տնօրեն «Իմաստասեր» կազմակերպության արտաքին տնտեսական գծով
08.2001թ. – 10.2002թ.- Դասախոսական աշխատանք Մոսկվայի տարբեր ԲՈւՀ-երում 10.2002թ. – 12.2010թ. – ՌԴ-ում ՀՀ դեսպանի ռեֆերենտ
12.2010թ- 07.2013 – ՌԴ-ում ՀՀ դեսպանի խորհրդական

Ընտանեկան դրությունը`

Ունի երկու որդի:

Ունեցվածքը.

Նա բավականին մեծ հարստություն ունի։

Ունի երեք բնակարան, որոնցից մեկը 34 մլն 800 հազար դրամ, մյուս երկուսը յուրաքանչյուրը  40,800,000 դրամ արժողության։

Նրա դրամական միջոցները կազմում են 150 մլն 468 հազար դրամ, 1 մլն 354 հազար դոլար, 769 հազար 820 եվրո։

Նրա տարեկան եկամուտը կազմում է 35,608,890 դրամ։

Unknown

Ձյունիկ Աղաջանյան. Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Ձյունիկ Աղաջանյանը ծնվել է 1966թ.-ի հոկտեմբերի 10-ին, ք. Երեւանում:

1987-1989թթ. ուսանել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:

1984-1989թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժինը:

1996-1998թթ. սովորել է Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային հարաբերությունների դպրոցում (Նյու Յորք, ԱՄՆ), որն ավարտելով ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում:

2002թ. մասնակցել է Ուփսալա համալսարանի Խաղաղության եւ հակամարտությունների ուսումնասիրությունների ֆակուլտետի կատարելագործման միջազգային ծրագրին (Ուփսալա, Շվեդիա):

1992թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Իրավապայմանագրային, Ամերիկայի երկրների վարչություններում, արտերկրում ՀՀ մշտական ներկայացուցչություններում:

1999-2001թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության Տեղեկատվության բաժնի վարիչը:

2001-2003թթ. հանդիսացել է ՀՀ ԱԳՆ Հասարակայնության հետ հարաբերությունների վարչության պետը, խոսնակը:

2003-2006թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարը:

2007-2010թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետի պաշտոնը:

2007թ.-ից ներգրավված է եղել մարդու իրավունքների; շահագործման նպատակով մարդկանց ապօրինի տեղափոխման եւ առուվաճառքի (թրաֆիքինգի); միգրացիոն համակարգի կառավարման բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների մշակման; ՄԱԿ-ի ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման; ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների; գենդերային բռնության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովներում եւ աշխատանքային խմբերում:

Տիրապետում է անգլերենին եւ ռուսերենին:

Ամուսնացած չէ:

Ձյունիկ Աղաջանյան դրամական միջոցները կազմում են 58 հազար եվրո։ Նրա տարեկան եկամուտը 41 հազար եվրո է։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении