«Վարդաշեն» ՔԿՀ-ում մեկ դատապարտյալ է շարունակում հացադուլը
ОбществоԵրևանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 17-ի դրությամբ ընդամենը մեկ դատապարտյալ է շարունակում հացադուլը: «Հացադուլը շարունակող դատապարտյալը չի ցանկանում հրապարակել իր անձնական տվյալները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում` նշեց ՀՀ ԱՆՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Երկու շաբաթ առաջ Վարդաշեն ՔԿՀ-ում մի խումբդատապարտյալներ, որոնց թվում էր նաև պահեստազորիգնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, հացադուլ էին հայտարարել «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու,պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակովփոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովին իրենցներկայացրած դիմումները մերժվելու դրդապատճառով: Որոշժամանակ անց Վոլոդյա Ավետիսյանը և մի խումբդատապարտյալներ դադարեցրել են հացադուլը: