Երևանի այգիները համալրվում են հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար ճոճանակներով
ОбществоԵրևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգավածի այգում, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի «Շողակաթ»-ի այգում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար ճոճանակներ են տեղադրվել։
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սա արդեն 5-րդ նմանատիպ ծրագիրն է, որ իրականաց վում է Երևանի «Ինթերնեյշնալ Ռոտարի» ակումբի հետ համագործակցության շրջանակում։ Ճոճանակների շահագործման մեկնարկի առիթով կազմակերպված միջոցառումներին մասնակցել են նաև Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարներ Արմեն Ուլիխանյանը և Արմեն Սարգսյանը:
Հատուկ նախագծով և չափանիշներով պատրաստվող ճոճանակները տեղադրվում են վերջին երկու տարիներին վերանորոգված ու մանկական մարզական խաղ-գույքով համալրված զբոսայգիներում։
Երևանի «Ինթերնեյշնալ Ռոտարի» ակումբի քարտուղար Արթուր Միրոյանը նշել է, որ ծրագիրը կյանքի կոչելուն աջակցել են նաև Հայաստանում ՄԱԱԶԿ-ի ծրագիրը, ինչպես նաև Գլենդելի «Ուրբաթ» ակումբը։