Աշխարհի ամենատարեց ուսանողները (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Այսօր Ուսանողների միջազգային օրն է : Wnews.am-ը շնորհավորում է բոլոր ուսանողներին և նրանց, ովքեր դեռ պատրաստվում են ուսանող դառնալ, քանի որ սովորելու համար երբեք ուշ չէ: Այսօրվա մեր շարքի մարդիկ ապացուցում են դա:
81-ամյա Օդեսայի բնակիչ Ֆեոֆիլ Վասիլևիչը որոշեց, որ ճիշտ ժամանակն է ժուռնալիստիկա սովորելու համար: Ֆեոֆիլն ավարտել էր Աստվածաբանության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի կոչում, բայց 81 տարեկանում որոշում է ստանալ երկրորդ բարձրագույնը՝ նույն բուհում: Նա ընդունվում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ միանգամից երկրորդ կուրս: Հիմա նա ավարտել է ուսումը և փնտրում է լավ աշխատանք:

102-ամյա ճապոնուհի Մա Կսիուկսին, որոշում է, որ ճիշտ ժամանակն է դպրոց ընդունվելու համար: 13 տարեկանց նա ստիպված էր աշխատել գործարանում և ժամանակ չուներ սովորելու համար: 102 տարեկանում նա որոշում է լրացնել բաց թողածը:


95-ամյա Նոլա Օչը որոշում է ընդունվել համալսարան և վերջապես ստանալ բակալավրի աստիճան: Հետաքրքիր է, որ նա սովորում է իր 22-ամյա թոռնուհու հետ միևնույն կուրսում:

5 երեխա, 17 թոռ, 8 ծոռ ունեցող 91-ամյա Գերման Պետերսը ընդունվում է Բոլիվիայի համալսարանի Պատմության ֆակուլտետ: Բոլիվիայի պատմության գրեթե բոլոր դասերին պապիկն ակտիվ մասնակցություն է ունենում, քանի որ անձամբ ներկա է եղել և հիշում է շատ իրադարձություններ: 