Գյումրիի քաղաքապետն Ուսանողների միջազգային օրվա առթիվ պարգևատրել է մի խումբ երիտասարդների
ОбществоՈւսանողների միջազգային օրվա առիթով Գյումրու նորակառույց Երիտասարդական պալատում քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոյեմբերի 17-ին հանդիպեց երիտասարդների և ուսանողների հետ: Քաղաքապետը շնորհավորեց երիտասարդներին՝ մաղթելով լինել միասնական, համերաշխ ու կառուցողական գաղափարներով՝ հանուն քաղաքի ու երկրի զարգացման:
Քաղաքապետը վստահեցրեց՝ պատրաստ են երիտասարդների հետ քննարկելու, օժանդակելու և միասին կյանքի կոչելու ցանկացած իրատեսական ծրագիր ու նախաձեռնություն, որը նպատակաուղղված կլինի քաղաքի շենացմանն ու հասարակական կյանքում երիտասարդության ակտիվացմանը:
Հանդիպում-քննարկման ընթացքում քաղաքապետը պատասխանեց երիտասարդներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ինչպես Գյումրու զարգացման հիմնախնդիրներին, այնպես էլ դրանցում երիտասարդների մասնացկությանն ու դերին:
Հանդիպման ընթացքում 34 երիտասարդներ՝ ուսանողներ« արվեստի ոլորտի երիտասարդ ներկայացուցիչներ, երիտասարդ մարզիկներ և երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ պարգևատրվեցին քաղաքապետի պատվոգրերով: Հանդիպման ավարտին երիտասարդների համար կազմակերպվել էր համերգ` գյումրեցի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ: