Զարմանալի թունազերծող ըմպելիք, որը վերացնում է ճարպը, իջեցնում արյան շաքարն ու ճնշումը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այն ըմպելիքն իսկապես զարմանալի է, քանի որ այն ունի բազմաթիվ բուժիչ ազդեցություններ, որոնք նվազեցնում են ճարպը, պայքարում են շաքարախտի դեմ, նվազեցնում արյան բարձր ճնշումն ու բարելավում մարսողությունը։
Ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 2 ճաշի գդալ խնձորի քացախ
• 2 ճաշի գդալ կիտրոնի թարմ հյութ
• 1 ճաշի գդալ դարչին
• 1 ճաշի գդալ մեղր
• 1 բաժակ ջուր։
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լավ խառնել և խմել պատրաստելուց անմիջապես հետո՝ առավոտյան նախաճաշից առաջ։ Արդյունքները կզարմացնեն։
Դարչինը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և լավագույն հակաօքսիդանտ է։
Մեղրը հայտնի է իր բազմաթիվ առողջարար հատկություններով։ Այն կարող է բուժել վերքերը, սրտանոթային խնդիրները, գինեկոլոգիական և թոքերի հետ կապված խնդիրները։ Մեղրը բարելավում է նաև մարողությունը՝ դրանով իսկ նպաստելով քաշի նվազեցմանը։
Քացախը պարունակում է քիմիական նյութեր, բակտերիաներ, քացախաթթու, որոնք նվազեցնում են սրտի զարկերը։
Կիտրոնի հյութը հարուստ է վիտամին C-ով, որը կարևորագույնն է իմունիտետի համար։