Սամվել Ալեքսանյանի ֆենոմենը. «Անալիտիկ» շաբաթաթերթ
ОбществоԱրդեն բավականին երկար ժամանակ է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ծաղրում է ոչ միայն լրագրողներին, այլ նաեւ ամբողջ հասարակությանը: Այն կարծիքը, թե իբր վերջինս հիմար է եւ ոչինչ չի հասկանում, ուստիեւ նման պահվածք է դրսեւորում, միանգամից կարելի է հերքել զուտ մի պարզ պատճառով, որ չի կարող հիմարը հիմարեցնել բոլորին՝ ամեն օր դրանից ունենալով միլիոնավոր դրամների օգուտ: Շատ ավելի տրամաբանական է, որ Սամվել Ալեքսանյանի նման պահվածքն ընդամենը լուրջ մասնագետների աշխատանքի արդյունք է՝ նրա այդ կերպարն իրեն շատ ավելի վարկանիշ է բերում, քան եթե վերջինս սկսեր գոնե մեկ լուրջ միտք արտահայտել: Ի դեպ, այդ վարկանիշը նա ստանում է բոլորովին անվճար՝ մի բան էլ ինքն է սկսել գումար պահանջել հարցազրույցի դիմաց:
Վերջին հաշվով, Սամվել Ալեքսանյանի քաղաքականությամբ զբաղվելը սկսվում եւ ավարտվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով, այսինքն նա ընդամենը պետք է կարողանա ընտրությունների ժամանակ անհրաժեշտ թվով ձայներ ապահովել այդ տարածքից: Դա բնական է, նրա մոտ ստացվում է, քանի որ այդ թաղամասում բնակվող մարդկանց զգալի մասն աշխատում է հենց Սամվելին պատկանող ընկերությունում, իսկ մնացածն էլ տարաբնույթ օգնություն է ստանում նրանից՝ հիմնականում չնչին գումարներ, սակայն աղքատ ընտանիքի համար շաբաթական 10 000 ՀՀ դրամն էլ է լուրջ փող, ուստիեւ նրանք պատրաստ են երդվել Սամվելի անունով:
Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում