Խնձորի չիպսեր՝ սրտի, ուղեղի աշխատանքի կարգավորման և բարակ իրանի համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հաճախ մարդկանց մոտ առաջանում է ինչ-որ բաներ ծամելու անհագ ցանկություն, ինչն էլ ստիպում է պահարանից հանել և ուտել խմորեղեն, շոկոլադ կամ կարտոֆիլի չիպսեր։
Այս աղանդերները բավարարում են ուտելու ցանկությունը և գոհունակություն պատճառում ընդամենը մի քանի րոպե, իսկ հետո արդեն գալիս է հիասթափության պահը, երբ մեղադրում եք Ձեզ այն ուտելու համար։
Տորոնտոյի սննդաբան Ալինա Իսլամը ներկայացնում է մի բաղադրատոմս, որը հիասքանչ այլընտրանք է վերոնշյալ աղանդերներին, ինչպես նաև առողջարար է։
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը խնձոր և դարչին, ինչը կբավարարի ուտելու ցանկությունը և վնաս չի պատճառի։
Այսպես, խնձորի չիպսեր պատրաստելու համար անհրաժեշտ է՝
• 2-3 խնձոր
• Դարչին՝ ըստ ցանկության։
Պատրաստման եղանակը
1․Խնձորը կտրատել հնարավորինս բարակ։
2․Ջեռոցը միացնել և դնել 220 աստիճանի վրա։
3․Խնձորի շերտերը շարել թավայի վրա դրված թղթի վրա։
4․Խնձորների վրա ցանել դարչին։
5․Թավան դնել ջեռոցը և եփել 1 ժամ։
6․Խնձորները թեքել և կրկին եփել 1 ժամ։
Խնձորի չիպսերը պատրաստ են, որը կարող եք վայելել ընտանիքի հետ միասին։