Բակո Սահակյանը Ջեք Հաջինյանի հետ քննարկել է Ստեփանակերտ-Մոնտեբելո քույր- քաղաքների փոխգործակցությունը
ОбществоԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ջեք Հաջինյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Ստեփանակերտ-Մոնտեբելո քույր-քաղաքների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի մայրաքաղաքի եւ Մոնտեբելոյի միջեւ կապերի հետեւողական խորացումն ու ընդլայնումը՝ այն համարելով անկեղծ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության ընդօրինակելի տարբերակ: