Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը բարելավել է ցուցանիշները
ЭкономикаՖինանսների նախարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 524 հարկ վճարողներից 362-ը 2015 թվականի 10 ամիսների ընթացքում ներկայացրել են ճշգրտված հարկային հաշվարկներ, որի արդյունքում արձանագրվել է հարկային մուտքերի լրացուցիչ աճ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարա րության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, շահութահարկի գծով ճշգրտված հաշվարկ է ներկայացրել 226 հարկ վճարող, որի արդյունքում հայտարարագրված հարկային վնասները պակասեցվել են 2.3 մլրդ դրամով, իսկ բյուջե վճարման ենթակա շահութահարկն ավելացվել է 610 մլն դրամով:
Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանի տեղեկացմամբ, ավելացված արժեքի հարկի մասով 283 հարկ վճարողի ներկայացրած ճշգրտված հաշվարկի արդյունքում բյուջե վճարման ենթակա գումարն ավելացվել է 22.6 մլրդ դրամով, իսկ եկամտային հարկի գծով 215 հարկ վճարողների ներկայացրած ճշգրտված հաշվարկների արդյունքում վճարման ենթակա հարկերն ավելացվել են 1.5 մլրդ դրամով: «Ընդհանուր առմամբ, 2015 թվականի 10 ամիսների ընթացքում ճշգրտված հաշվարկներով և հաշվետվություններով նշված 362 կազմակերպությունների կողմից բյուջե է հաշվեգրվել շուրջ 25 մի լիարդ դրամի լրացուցիչ հարկեր»,-ասել է նա:
Ռաֆիկ Մաշադյանի փոխանցմամբ, ընթացիկ տարվա 10 ամիսներին Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված հարկ վճարողների ներկայացրած ճշգրտված հաշվարկների արդյունքում առաջադրված հարկային եկամուտները մոտ 50 տոկոսով գերազանցել են նույն ժամանակահատվածում հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվածը: