Ձմեռվա ամենաակտուալ միկրոթրենդերը (լուսանկարներ)
LifestyleՊետք է հասկանալ, թե ինչով է տարբերվելու այս ձմեռը նախորդներից: Ընտրվել են ամենաակտուալ թրենդերը ամենանորաձև մարդկանց համար:

Սուպեր ծավալ. Եթե նախորդ տարիներին նորաձև էին կիպ տաբատները , զգեստներն ու վերարկուները, ապա այս տարի անհրաժեշտ էդրանց ծավալ հաղորդել:

Միջատների տեսք ունեցող զարդեր. Զարմանալի չէ, որ այս տարի միջատները կհայտնվեն մեր մատներին, ականջներին ու վզին, իհարկե զարդերի տեսքով: Թրենդն ակտուալ կլինի նաև գարնան ու ամռանը:

Մետաղյա. Մետաղյա իրերն ու քսեսուարները նույնպես ակտուալ թրենդ է այս ձմռանը: Դա կարող էլինել պայուսակ կամ գոտի:

Բլուզ զգեստի տակից. Զգեստին թարմ տեսք հաղորդելու համար կարելի է տակից հագնել նուրբ բլուզ:

Հակասական օձիք. Չէր խանգարի , եթե հագուստ լրացնեիք օձիքով վերնաշապիկով : Այդպես և´ հարմար կլինի, և ´տաք:

Սպիտակ կոշիկներ. Սպիտակ երկարաճիտ կոշիկները հիանալի համադրություն են ձմեռային մաքրության հետ: Դիզայներները պնդում են , որ ցանկացած գույնի համադրությունը սպիտակի հետ շատ նորաձև ու էֆեկտիվ է:

Բեմբի. Դիսնեյի հերոսներով հագուստները պոդիումի անբաժանելի մասն են: նոր ժամանակները պահանջում են նոր հերոսներ, որոնցից մեկն էլ Բեմբին է: Այսօր Բեմբիի նկարով շապիկներն ու բլուզները ոճային են համարվում:

Երկար վանդակավոր հագուստներ. Վանդակավոր կարող են լինել նաև երեկոյան զգստները: Երկար վանդակավոր կիսաշրջազգեստը հիանալի է ցանկացած երեկույթի ժամանակ:

Կիսաշրջազգեստ և երկարաճիտ կոշիկներ. Սա համարվում է70-ականների թրենդ: Այս համադրությունը շատ կանացի է և ժամանակակից:

Մեծ գլխարկներ. Սուպեր ծավալը ակտուալ էնաև գլխարկների դեպքում: Շատ դիզայներներ ներկայացրել են այսպիսի գլախարկներ իրենց հավաքածուներում: