Գերմանիայի Գյոփինգեն քաղաքի Սբ. Խաչ եկեղեցու առջև նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել խաչքարի օծման հանդիսավոր արարողություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ցոլակ Վարդանյանի քանդակած Խաչքարը նվիրատվություն էր գերմանացի գործարար Յոհանես Կերխերից Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքին՝ ի նշան հայ-գերմանական բարեկամության և ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:
Խաչքարի օծման արարողությունն իրականացրել են Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանահայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Գարեգին Արքեպ․Բեքջյանը, Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգեւոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Տիրատուր քհն․ Սարդարյանի եւ բարեշնորհ Արման սրկ․Փիլիպոսյանի ընկերակցությամբ:
Բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանահայոց Թեմին Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․Գարեգին Արքեպ․ Բեքջյանը և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ինչպես նաեւ Գյոփինգենի քաղաքապետ պարոն Գուիդո Թիլը եւ նվիրատու` պարոն Յոհաննես Կերխերը: Վերջինս իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Եսկամենում եմ, որ մեր հայ բարեկամներն իմանան, որ Գերմանիայում իրենք ունեն համախոհներ, որոնք իրենց կողքին են: Իմ նպատակն Õ § եղել այս Խաչքարով Բադեն-Վյուրթեմբերգում ստեղծել ցեղասպանության զոհերի հիշատակման մի վայր,որը կհամախմբեր այս երկրամասում ապրող բոլոր հայերին»:
Հանդեսը շարունակվել է հոգեւոր երաժշտությամբ, որն ունկնդրին մատուցել են շտուտգարտաբնակ արվեստագետներ՝Արմինե Ղուկասյնանն (սոպրանո) ու Իզաբելա Մելքոնյանը (դաշնամուր)։ Գերմանական եւ հայկական հոգեւոր երգերով արվեստագետներն մեծ դրական լիցքեր են հաղորդել արարողությանը ներկա գտնվող բազմաթիվ հյուրերին ու մեր հայրենակիցներին։