Անկողնում տղամարդու վարքագծից ի՞նչը կարող է կնոջը մղել դավաճանության (լուսանկարներ)
LifestyleԱնկողնում տղամարդու վարքագծից ի՞նչը կարող է կնոջը մղել դավաճանության: Այս հարցին պատասխան գտնելու համար ծանոթությունների համաշխարհային Victoria Milan կայքը յուրօրինակ հարցում է անցկացրել, որին մասնակցել է շուրջ 4.000 կին 30 երկրից:
Հարցվածների 81%-ը հայտարարել է, որ եթե զուգընկերը չի ցանկանում համատեղ սեռական կյանքում ինչ-որ նոր բան փորձել կամ ինչ-որ կերպ բազմազան դարձնել այն, կարող են սեքսուալ նոր զգացողություններ փնտրել այլ տեղ՝ հայտնվելով ուրիշ տղամարդու գրկում:
65%-ն էլ տեղեկացրել է, որ կմտածեն զուգընկերոջը դավաճանելու մասին, եթե նրանք անկողնում այս կամ այն արարքը թույլ տան:
Եվ այսպես, այդ արարքների վարկանիշը.
1. Եթե գիշերվա կեսին նա վերմակը դեպի իրեն քաշի: Պարզվում է՝ սա հատուկ է տարբեր երկրների բազմաթիվ տղամարդկանց եւ, հարցվածների համոզմամբ, վկայում է նրանց ինքնասիրահարվածության եւ զուգընկերուհուն ակնհայտորեն հաշվի չառնելու մասին:
2. Սեքսով զբաղվելուց առաջ չի հանում գուլպաները:
3. Սեռական մերձեցման ժամանակ կանգ է առնում՝ բջջայինին պատասխանելու, SMS հաղորդագրություն կարդալու եւ այլնի համար:
4. Սեքսի ժամանակ շատ է կենտրոնանում իր, իր սեփական հաճույքի վրա:
5. Երբ սիրով ենք զբաղվում, նա հայհոյում է անկողնում եւ/կամ պահանջում է, որպեսզի ես հայհոյեմ (հարցվածներից շատերը նշել են, որ այդ ստիպում է իրենց էժանագին պոռնիկ զգալ):
6. Ստեղծագործական մոտեցում չի ցուցաբերում սեքսին:
7. Բավարար ուշադրություն չի դարձնում նախնական շոյանքներին: