Ամերիկյան կողմի համար կարևոր են Հայաստանի հետ ունեցած տնտեսական կապերը. Բրիջիթ Բրինք
ЭкономикаՀայ-ամերիկյան տնտեսական երկխոսության շեշտադրումն օգնությունից անցել է ներդրումների ոլորտ:
Այս մասին Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ուԵվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը:
ԱՄՆ պաշտոնյայի խոսքով` ամերիկյան կողմի համար կարևոր են Հայաստանի հետ ունեցած տնտեսական կապերը։ 1992 թ. սկսած ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրել է ընդհանուր առմամբ ավելի քան 2 մլրդ դոլար օժանդակություն, իսկ 2015 թվականի հունվարին Հայաստանի քաղաքացիների համար դյուրացվեց վիզային ռեժիմը, որով հնարավոր է ԱՄՆ մուտքի վիզա ստանալ 10 տարով։ Բրիջիթ Բրինքը նաև դրական գնահատեց Որոտանի հիդրոկասկադին վերաբերող գործարքը: «Հուսով եմ Հայաստանում նման ավելի շատ ներդրումներ տեսնել, ՀՀ կառավարության հետ կանենք ամեն ինչ դա խրախուսելու համար: Ընկերությունները ներդրումներ են անում այնտեղ, որտեղ կան հավասար պայմաններ, կանխատեսելիություն և հրապարակայնություն։ Սա նշանակում է, որ նախ անհրաժեշտ է լուծել ՀՀ ներդրումների ոլորտում կոռուպցիայի և այլ խնդիրների հետ կապված խոչընդոտները»,- ընդգծեց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը: