Twitter-ն օգտատերերի համար անհասանելի Է դարձել ամբողջ աշխարհում
ОбществоՆոյեմբերի 19-ին Twitter-ն օգտատերերի համար անհասանելի Է դարձել ամբողջ աշխարհում: Խափանումներ են դիտվել Երեւանի ժամանակով ժամը մոտավորապես 13:30-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միկրոբլոգների ծառայությունը չի բացվում վեբ-բրաուզերում կայքը մտնելու փորձ անելիս: Նաեւ թվիթները չեն նորացվում շարժական հավելվածում:
DownDetector.com-ի տվյալների համաձայն՝ մի քանի հարյուր գանգատներ են ստացվել տարբեր երկրների օգտատերերի կողմից:
Twitter-ում վերջին նկատելի խափանումը գրանցվել Է 2012 թվականի հուլիսի 27-ին: Ծառայությունն անհասանելի Է եղել մոտ երկու ժամ շարունակ:
Twitter ընկերությունը հիմնվել Է 2006 թվականին, ընկերության կենտրոնակայանը գտնվում Է Սան Ֆրանցիսեկոսում (Կալիֆոռնիայի նահանգ): Ծառայության ակտիվ օգտարերերի թիվը 320 միլիոն Է: Ընդհանուր առմամբ Twitter-ում ավելի քան 500 մլն հաշիվ Է գրանցված: