Փոթորկի պատճառով Բյուրականի աստղադիտարանը լուրջ վնասներ է կրել
ОбществоԲյուրականի աստղադիտարանը վերջին 2 շաբաթվա ընթացքում փոթորիկների պատճառով մեծ վնասներ է կրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացԲյուրականի աստղադիտարանի տնօրեն ՀայկՀարությունյանը:
«Այժմ աստղադիտարանում վերականգնման աշխատանքներ են տարվում: Փոթորկի պատճառով աստղադիտարանի տարածքի եղևնիների, ծառերի մի մասը արմատախիլ է եղել, մի մասը ջարդվել, տանիքները քանդված են և մի շարք այլ վնասներ են եղել»,- ասաց տնօրենը:
Հարությունյանը նշեց, որ աստղադիտարանի վերականգնման աշխատանքները շատ արագ պետք է տարվեն, հակառակ դեպքում կրած վնասները ձմռանը կբազմապատկվեն: