Տաքսի ծառայության վարորդը բացահայտ հափշտակել է 20 հազար դրամ և դիմել փախուստի
ОбществоՍասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում` «Գրախանութ» կրպակի մոտ, անհայտ տաքսի ծառայության վարորդը «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացուց բացահայտ հափշտակել է 20 հազար դրամ և դիմել փախուստի:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում նոյեմբերի 17-ին` ժամը 14.30-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Էդվարդ Ա.-ն և հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Օպել»-ի վարորդը 1987 թ. ծնված Արթուր Ղ.-ն է, ով նոյեմբերի 18-ին` ժամը 14.00-ին, Թումանյան փողոցից բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն: