Ինչքա՞ն է արժեցել աշխարհի ամենաճանաչելի լոգոների դիզայնը (լուսանկարներ)
LifestyleԳները, որ վճարել են համաշխարհային տարբեր ոլորտի ընկերություններն իրենց լոգոների ստեղծման համար, զգալիորեն տարբերվում են և տատանվում են 0-ից մինչև միլիոնավոր դոլարների սահմանում: Orer.am-ը ներկայացնում է աշխարհի ամենաճանաչելի լոգոների ստեղծման պատմությունը:
Microsoft: 0$ Microsoft ընկերության 2012թ.-ի լոգոն ստեղծել են հենց ընկերության աշխատակիցները:

Google: 0 $ Google ընկերության լոգոտիպը ժամանակի ընթացքում ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, սակայն այդ բոլոր լոգոները հեղինակել են ընկերության մասնագետները:

Coca-Cola: 0$ «Coca-Cola»-ի հանրահայտ լոգոտիպը ստեղծվել է 1886թ.-ին Ֆրենկ Ռոբինսոնի կողմից: Ֆրենկը համարել է, որ անվան մեջ կրկնվող 2 C տառերը գրավիչ կդիտվեն: Այս ընկերության լոգոն ևս ստեղծվել է անվճար:

Twitter: 15$ Twitter-ը իր լոգոտիպը գնել է iStockphoto կայքից ընդամենը 15 ԱՄՆ դոլարով: Նկարի հեղինակը բրիտանացի Սայմոն Օքսլին է: Nike: 35$: Այս ընկերություն իր հայտնի լոգոտիպը գնել է 1971թ.-ին ուսանող Քերոլին Դեվիդսոնից 35 դոլարով:

NeXT: 100 000$ Ամերիկյան համակարգչային «NeXT» ընկերության լոգոտիպը պատվիրվել է 1986թ.-ին Սթիվ Ջոբսի կողմից: Նկարիչ Փոլ Ռենդը իր աշխատանքի համար ստացավ 100 հազար ԱՄՆ դոլար:

Ամառային Օլիմպիական խաղեր 2012: 625 000$ 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի լոգոտիպը մշակել է «Wolff Olins» գործակալությունը, որի համար վերջինս վաստակեց $625 000:

Pepsi: 1 միլիոն $ 2008թ.-ին «Arnell Group» ընկերության դիզայներները թարմացրին Pepsi-ի լոգոտիպը 1 միլիոն ԱՄՆ դոլարով:

BBC: 1,8 միլիոն$ BBC լրատվական ծառայության լոգոտիպը ստեղծվել է 1997 թվականին: Մինչ այդ իբրև լոգոտիպ օգտագործվել է երկրագնդի նկարը, որի ներքևի հատվածում գրված էին BBC տառերը:

Accenture: 100 միլիոն$ «Accenture» խորհրդատվական ընկերության լոգոտիպը դարձավ աշխարհի ամենաթանկ լոգոներից մեկը: Ընկերության համար այն արժեցել է 100 միլիոն ԱՄՆ դոլար:

Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը