Երևանի «Սիլիկյան» գերեզմանատնից այրվածքներով ԲԿ է տեղափոխվել 35-ամյա տղամարդ
ОбществоԵրևան քաղաքի «Սիլիկյան» գերեզմանատնից «ջերմային այրվածք բոցով», «ծայրահեղ ծանր այրվածքային շոկ», «ագոնալ վիճակ» ախտորոշմամբ 2015 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 16:45-ին, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» է տեղափոխվել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու մահվան հանգամանքները։
Դեպքի վայրի զննության ժամանակ «Սիլիկյան» գերեզմանատանը հայտնաբերվել են ածխային գոյացություններ, որոնցից վերցվել են նմուշներ: Հայտնաբերվել է նաև տղամարդու բաճկոն, բջջային հեռախոս, նրա անձնագիրը և զինվորական գրքույկը:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: