Ереван, 12.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կրթության ոլորտում երկարաժամկետ պլանավորումը և թիրախավորումը այլընտրանք չունի.Արմեն Աշոտյան

Общество

«Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» նախագծի քննարկումը մեկնարկել է նոյեմբերի 20-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, մեկնարկային միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Ողջունելով քննարկման մասնակիցներին` նախարարը նշել է, որ այսօրվանից հրապարակային մեկնարկում է երկրի համար կրթության ոլորտում թիվ մեկ կարևորության փաստաթղթի քննարկումը: 

«Կրթության ոլորտն այն բացառիկներից է, որի Կրթության զարգացման պետական ծրագիրն ունի օրենքի ուժ: Սա ապացույց է այն կարևորության, որը տրվում է մեր երկրում կրթությանը և նրա զարգացման հեռանկարներին: 2000-2005 թթ. կրթության զարգացման ծրագրից հետո 5 տարի մեր երկիրը չուներ նման ծրագիր, մինչև 2010 թվականին հնարավոր դարձավ Ազգային Ժողովին ներկայացնել ընթացիկ ծրագիրը, որի վերջնաժամկետը 2015 թվականն է: Եվ պատահական չէ, որ ընթացիկ ծրագրի արդյունքների ամփոփման աշխատանքներին զուհագեռ`  նախաձեռնել ենք նոր ծրագրի մշակումը և հանրային քննարկումները»,- նշել է նախարարը` պարզաբանելով, թե ինչու է ծրագիրը 10-ամյա, քանի որ որպես կանոն` դրանք 5-ամյա են լինում:

«Կրթությունն այն ոլորտներից է, որտեղ երկարաժամկետ պլանավորումը և թիրախավորումը այլընտրանք չունի, քանի որ այս ոլորտում բարեփոխումներն իրենց առաջին պտուղները տալիս են օրենքների ընդունումից մի քանի տարի հետո միայն: Ծրագիրը նախևառաջ պետք է բխի քաղաքացու, հասարակության և տնտեսության զարգացման հեռանկարներից: Ուստի, ծրագրի մշակման գործում մենք առաջ ենք քաշել հետևյալ բանաձևը` ազգային կրթական համակարգ` միջազգային չափանիշներին համապատասխան: Այսինքն` ծրագիր, որը մեկտեղում է ազգայինը և համամարդկայինը: Բացի այդ, ծրագիրը մշակելիս մենք նպատակ էինք դրել, որ այն մի կողմից լինի իրատեսական, մյուս կողմից հավակնոտ»,-նշել է նախարարը` ակնկալելով, որ ծրագրի հանրային քննարկումները կանցնեն քննադատական մթնոլորտում:

«Նախագծի հետագա կատարելագործման համար անհրաժեշտ է հավաքել նախ մասնագիտական հանրույթի կարծիքները, հետո` հանրության: Ծրագրի հաջող իրականացման համար կարևոր է, որ նախարարությունը կարողանա գործընկերային հարաբերություններ հաստատել հանրային և պետական, ինչպես նաև միջազգային կառույցների հետ: Ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը միջազգային, հատկապես եվրոպական կրթական համակարգի մաս է: Մենք ավարտել ենք մեր բարեփոխումների հիմնական կառուցվածքային քայլերը` այդ համակարգի կառուցվածքը և ինստիտուտները համապատասխանեցնելով այն տարածքին, որի մաս ենք կազմում ոչ միայն կրթության, այլ նախևառաջ քաղաքակրթության հետ կապված: Լինելով եվրոպական քաղաքակրթության մաս` Հայաստանը չպետք է խուսափի ինտեգրվել եվրոպական կրթական տարածքին ամբողջությամբ, որպեսզի ստեղծի ոչ միայն համադրելիության իրավական հիմքեր, այլ ինչու չէ` հիմնական քաղաքակրթական և մշակութային երկխոսության լայն հարթակ»,-նշել է նախարարը` իր խոսքում անդրադառնալով նաև վերջերս Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախարարական հանդիպմանը:

«Այս հանդիպմանն ընդունվել է «Կրթություն-2030» հիմնարար փաստաթուղթը` իր համապատասխան գործողությունների ծրագրով` ինչպես աշխարհի երկրները զարգացնեն իրենց կրթական համակարգը մինչև 2030 թվականը: Եվ այս հիմնարար փաստաթղթում նշված նպատակներից մի քանիսը Հայաստանում արդեն իսկ իրականացվել են: Մասնավորապես, 12-ամյա պարտադիր, պետականորեն ֆինանսավորվող, անվճար միջնակարգ կրթության իրականացումը: Այս փաստը ապացուցում է, որ ՀՀ-ում իրականացված կրթական բարեփոխումները ճիշտ ճանապարհի վրա են, ավելին` մենք շատ երկրներից առաջ ենք: Գուցե որոշ բարեփոխումներ իրականացվել են ընթացիկ մարտավարական սխալներով, բայց երբեք ռազմավարական սխալ չենք գործել` կրթության զարգացման հետ կապված: Այս ճանապարհով ավելի արագ գնալու համար դեռ շատ բան է անհրաժեշտ, բայց նախևառաջ հավատ` մեր գործի հանդեպ, ցանկություն` որևէ բան փոխելու: Այս պարագայում ևս մենք պատրաստ ենք հաղթահարել և’ հանրային քննարկումների դժվարին փուլը, և ֆինանսական որոշակի սահմանափակումների առկայությունը, որն ակնհայտ է` կրթության զարգացման հեռանկարի տեսակետից»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով գործընկեր կազմակերպություն ներին, հատկապես ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին` ծրագրի մշակման հարցում աջակցության համար:
Ողջույնի խոսքերից հետո տեղի է ունեցել «Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» նախագծի ներկայացումը, որին հետևել են խմբային քննարկումներ:

 

День благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня