Մոսկվայում ձերբակալվել է հայազգի «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը
ОбществоՄոսկվայում բռնվել է Օսետրինա մականունով քրեական հեղինակությունը: Օրենքով գող Սերգեյ Ասատրյանին իր հանցակցի հետ ձերբակալել են խոշոր գումար շորթելու համար:
Ռուսաստանի մայրաքաղաքի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավարի խոսքով, ծագումով Վրաստանից 29-ամյա եւ 41-ամյա կասկածյալների ձերբակալումը տեղի է ունեցել նախօրեին: Ձերբակալվածները փորձել են մոսկվացուց 1,2 մլն դոլար շորթել: Քննության տվյալների համաձայն, նրանք այրել են վերոհիշյալ անձին պատկանող մերձմոսկովյան տունը: Տուժածը, իր կյանքի համար անհանգստանալով, համաձայնել է կատարել շորթիչների պահանջները եւ տվել է նրանց պահանջած գումարը, տեղեկացնում է НТВ-ն:
RBC-ի փոխանցմամբ, մյուս ձերբակալվածը քրեական հեղինակություն Արթուր Բաղդասարյանն է։
Սերգեյ Ասատրյանը մեկ այլ հայտնի օրենքով գողի՝ Էդուարդ Ասատրյանի որդին է։
Չի բացառվում, որ «Փողի շորթում» հոդվածով հետաքննության շրջանակում ձերբակալվածները մոտ ժամանակներս կալանքի առնվեն:
հայերենով եւ նկարահանեց տեսահոլովակներ «Ջանե Ջան» եւ «Դե գնա» երգերի հիման վրա։