Յուրի Վարդանյանը սպորտում մեր հաջողությունները գնահատում է 2 կամ 2,5
Общество
aravot.am-ը գրում է՝ Ելույթ ունենալով Օլիմպիական հերթափոխի Երեւանի պետական մարզական քոլեջում՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն անդրադարձավ նաեւ սպորտում ունեցած մեր հաջողություններին՝ տալով իր գնահատականը: «Մեր սպորտային աշխարհն առաջնահերթ խոսում է մեր հաջողությունների մասին: Բայց գիտեք, որ մենք անելիքներ ունենք, չարված, կիսատ-պռատ գործեր… Այն հաջողությունները, որ մենք արձանագրեցինք 2013 թվականին, անձամբ ինձ, որպես նախարարի եւ որպես Յուրի Վարդանյանի, որ անցել է սպորտային լեցուն կյանք եւ հաջողություններ ունեցած սպորտսմենի, չի գոհացնում: Առանց թաքցնելու ասեմ, որ թե՛ հանրապետության նախագահի, թե՛ կառավարության ղեկավարի՝ վարչապետի հետ խոսալու ժամանակ բազմիցս շեշտել եմ այս պահը, թե ինչ կգնահատեիք այսօրվա մեր աշխատանքը: Ես շուրջ ինն ամիս նախարար եմ աշխատում: Եվ հարցիս պատասխանը թե նախագահի, եւ թե վարչապետի կողմից եղել է մոտավորապես 4: