Վարչապետը հանձնարարել է շարունակել քննարկումները ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ
ЭкономикаՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող որոշ փոփոխությունների, դրանց վերաբերյալ քննարկումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքներին: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում ներկայացվել են մի շարք առաջարկություններ արծարծված հարցերի կապակցությամբ:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին շարունակել համատեղ աշխատանքը և ակտիվ քննարկումները ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ, քանի որ այն կարևոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման համար: